Ընկերություն


Իհարկե բոլորս էլ ունենք ընկերներ, չէ որ ամեն էակ շփման կարիք ունի:Բայց մենք՝ մարդիկս յուրահատուկ էակներ ենք , մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեփական սովորույթները, կարծիքը, աշխարհայացքը, որով էլ մենք տարբերվում ենք իրարից:Դրա համար էլ շատ դժվար է գտնել այնպիսի մարդ, որը կհասկանա և կընդունի քեզ քո բոլոր լավ և վատ կողմերով հանդերձ:
Համաձայն բառարանի ընկերությունը դա մի զգացմունք է  կամ պահվածք, որը առաջանում է ընկերների միջև:Մենք շատերին ենք համարում մեր ընկերը, բայց նրանցից ոչ բոլորն են մեզ հետ մնում դժվար պահին:ԵՎ միայն եզակի մարդիկ են, որ հետաքրքրվում են մեզնով, օգնում ամեն հարցում, աջակցում ամեն պահին, չէ որ հենց նրանք են մեր իսկական ընկերները: Երբեմն մենք կռվում ենք, բայց իսկական ընկերը միշտ հասկանում և ներում է մեզ: Նա միշտ տալիս է խորհուրդներ, ճիշտ է  դրանք երբեմն սխալ կամ անտեղի են լինում, բայց մենք գիտենք , որ դրանք միշտ բխում են նրա սրտի խորքից:
Ընկերությունը նման է մի ծառի, որը ժամանակի հետ ավելի ու ավելի է փարթամանում և արմատները խորացնում:Այն նաև արվեստ է , որ պահանջում է գիտելիք ,ուշադրություն, ստեղծագործական ջիղ, զոհաբերություն, ներողամտություն և ամենակարևորը վստահություն: Վստահությունը երբեք ինքն իրեն չի հայտնվում. այն երկար ընկերության արդյունքն է ու չափազանց արժեքավոր:Ինչպես արվեստը այն պետք է պարբերաբար սովորել ու կատարելագործել, աստիճանաբար հասցնելով իդեալի:

0 Մեկնաբանություն.:

Отправить комментарий