Մարդիկ միշտ փորձել են համախմբվել
մի գաղափարի շուրջ, հասնելու համար իրենց նպատակին: Կազմավորվել են խմբավորումներ,
շարժումներ և ի վերջո կուսակցություններ: Առաջին մասսայական կուսակցությունը հանդես
է եկել 1861թ-ին: Դա Լիբերալ կուսակցությունն էր: 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է
առաջին բանվորական կուսակցությունը: Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների
կազմավորումը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին, երբ 1877-1878 թթ-ի ռուս- թուրքական
պատերազմից հետո ծավալվեց հայ ազգային ազատագրական պայքարը: Այս պայքարը ղեկավարելու
և ուղղորդելուն էր միտված հայ ազգային կուսակցությունների ստեղծումը` 1885թ.՝Արմենական
կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն:
Հայ վրիժառուները
Unknown
13:16
No comments
Էմմա Խաչատրյան 11-րդ դասարան
Հետազոտական աշխատանք պատմությունից
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Մուդրոսի հրադադարով
1919 թվականին գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, Կոնստանդնուպոլսի ռազմական
դատարանը հեռակա կարգով մահապատժի ենթարկեց
Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին և դոկտոր Նազըմին: Սակայն ընդունված որոշումները հեռակա
կարգ ունեին և երիտթուրքական կառավարության պարագլուխները խուսափեցին այդ վճռի իրականացումից:
Տարիներ անց նրանք սպանվեցին հայ վրիժառուների ձեռքով:
Հայ ազգի դահիճների ոչնչացման որոշումը կայացվեց
1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում:
Որոշում ընդունվեց ի կատար ածել երիտթուրք
(Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվեց ցեղասպանությունը իրագործած հանցագործների 650 անուն,
որոնցից առանձնացվեցին 41 գլխավոր հանցագործները:
«Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի
Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան):
Հայ վրիժառուների ձեռքով սպանվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ մի շարք թուրք նախկին պաշտոնյաներ,
այդ թվում` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Թուրքիայի նախկին
վարչապետ Սաիդ Հալիմը և այլոք: Իսկ Դոկտոր Նազըմը հետագայում կախաղան բարձրացվեց իր
հայրենակիցների կողմից:
Ահա սրանք են այն հայ վրիժառուները, որոնք
սպանեցին ցեղասպաններին, որոնց երբեք չի մոռանա հայ ժողովուրդը.
·
Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում: Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում,
որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային
Պատերազմը
սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական
շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը
վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Նա
կորցրել է իր ողջ ընտանիքը’ ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով
կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախչել է Արևելյան
Հայաստան:
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել
է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել
Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։1921 թվականի մարտին Թեհլերյանը նրան գտնում
է Բեռլինում՝ Շառլոտենբուրգ թաղամասում. փաշան թաքնվել էր Հարդենբերգ փողոցի վրա գտնվող
մի տանը: Թեհլերյանը բնակարան է վարձում նրա տան դիմաց: Եվ մարտի 15-ին, պատուհանից
տեսնելով Թալեաթին, դուրս է իջնում տնից և ատրճանակի մի կրակոցով սպանում ոճրագործին:
Նույն օրը նրան ձերբակալում են: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ
է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր
Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլիհամալսարանից։ 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության
ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը,
հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ‘ դոկտոր Լեմբերգ)Թեհլերյանին
անպարտ է ճանաչել:
Թեհլերյանը երկար տարիներ ապրել
է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը: 1945-ից հետո
բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին:
Ի հիշատակ Հայ վրիժառուի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա
գյուղում և Երևանում:
·
Արշավիր Շիրակյանը ծնվել է 1900 թվականին, Կոստանդնուպոլսում:
Դեռ մանուկ հասակից նա հայրական տանը տեսել էր հեղափոխական դեմքերի, ինչն էլ պատճառ
էր հանդիսացել` համալրելու ՀՅԴ շարքերը: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի
իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր:
1917-18թթ. և զինադադարից հետո
նա զենք փոխադրելու գաղտնի աշխատանքի անցավ: Հետագայում նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած
«Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին:
Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր
թիրախը երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմ փաշան էր: Նա որոշ
ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ի, երբ Հալիմը կառքով իր թիկնապահի
հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում
Սայիդ Հալիմի քունքին, ապա գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ
հեռանում:
Սայիդ Հալիմի թիկնապահը նույնպես
ներկա էր, բայց նա խուճապի մատնվելով անգամ չի էլ փորձում կանգնեցնել Արշավիրին: Երիտթուրք
պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ
վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա
ցուցումների:
Հետագայում նա 1922-ի ապրիլի
17-ին (Սբ. Զատիկի օրը), Բեռլինում` Թալեաթ փաշայի բնակարանի առջև, Արշավիր Շիրակյանը
Արամ Երկանյանի հետ գնդակահարեցին «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր
Բեհաէդդին Շաքիրին ու Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին: Առաջինը հղացել էր
հայ մանուկներին Սև ծովում խեղդելու հրեշային ծրագիրը, իսկ երկրորդը` իրագործել:
1923թ. Հաստատվել է ԱՄՆ-ում,
որտեղ ապրել ու գործել է մինչև մահը։
·
1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային
ուժերի նախկին նախարար Ջեմալին:
Ջեմալ փաշան, որին դաժանության
համար «մսագործ» էին անվանում եղել է Թալեաթի 2 հիմնական զինակիցներից մեկը: Նա իր
մեծ մասնակցությունն է ցուցաբերել Հայոց Մեծ Եղեռնի կատարման մեջ: Նա նույնպես փախել
Գերմանիա ու 1919-ին մահապատժի ենթարկվել: 1920-1922 թվականներին ռազմական խորհրդական
է եղել Աֆղանստանում:
Այնտեղից Թուրքիա վերադառնալիս’ 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում նրա մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուները: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
Այնտեղից Թուրքիա վերադառնալիս’ 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում նրա մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուները: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
·
Հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Արշակի Մելքումյանը ծնվել է 1885թ. դեկտեմբերի
24-ին, Շուշիում, Արցախ: Հոր մահից հետո պատանի Հակոբը մոր հետ տեղափոխվում է Աշխաբադ`
հորեղբոր մոտ: Աշխաբադում Հակոբն ընդունվում է տեղի արական գիմնազիան, որն ավարտելուց
հետո 1907 թվականին զորակոչվում է ցարական բանակ: 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից
հետո անցել է բոլշևիկների կողմը: ։ 1918 թ. ամռանից 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի
հրամանատար էր, և մարտեր է մղել հարավային ուղղությամբ: Մասնակցել է Բուխարայի գրավմանը:
1920-23թթ. մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը: 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ
հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել
է Կարմիր Դրոշի շքանշանի: Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար
(1922թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշան : 1924թ. նշանակվել է Թուրքեստանյան
հեծելազորային խմբի 8-րդ բաժնի հրամանատար: 1924-31թթ. նրա ղեկավարած ստորաբաժանումը
ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները: 1934-37թթ.
զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը: 1937թ. հունիսին
ձերբակալվել է: «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել
է 15 տարվա ազատազրկման և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկման: 1954թ. ազատ
է արձակվել և ռեաբիլիտացվել է: «Թուրքեստանցիներ»
(«Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ: «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.))
գրքի հեղինակ:
Սովետական բանակի պահեստի գեներալ-լեյտենանտ Հ. Մելքումովը մահացել է 1962 թվականին: Մոսկվայում Նովոդեւիչի գերեզմատանը գտնվող նրա շիրիմի վրա ՍՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից կանգնեցվել է խիզախ զորահրամանատար, լեգենդար հերոսի հուշարձանը:
Սովետական բանակի պահեստի գեներալ-լեյտենանտ Հ. Մելքումովը մահացել է 1962 թվականին: Մոսկվայում Նովոդեւիչի գերեզմատանը գտնվող նրա շիրիմի վրա ՍՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից կանգնեցվել է խիզախ զորահրամանատար, լեգենդար հերոսի հուշարձանը:
·
Արամ Երկանյանը ծնվել է 1900 թվականին Կարին
քաղաքում: Հաճախել է տեղի դպրոցը: 1915թ. կորցնելով ծնողներին, հարազատներին` նա հրաշքով
ողջ է մնում ու տեղափոխվում Արևելյան Հայաստան: 1917թ. կամավոր զինվորագրվում է, 1918թ.
նշանակվում ռազմակայի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուս զորքերի
թողած պահեստների պահպանումը: 1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին
որպես դասակի հրամանատար: Պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության հանձնարարականով
Արամ Երկանյանն ընդգրկվում է «Նեմեսիս» ծրագրում:
Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին հանձնարարում են սպանել երիտթուրք պարագլուխներ
Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:
1922թ. ապրիլի 17-ին Բեռլինի
Ուլանդշտրասե փողոցում գնդակահարելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին(հրամայել էր
Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ
Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:
1922 թվականից Արամ Երկանյանը
հաստատվեց արտասահմանում: Սկզբում հաստատվեց Ռումինիայում, ապա անցավ Լատինական Ամերիկա`
հանգրվանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում:
Մահացել է 1934թ օգոստոսի 2-ին (Կորդոբա, Արգենտինա):
Մահացել է 1934թ օգոստոսի 2-ին (Կորդոբա, Արգենտինա):
Այս բոլոր սպանությունները կատարվել են «Նեմեսիսի» գործողության շրջանակներում:
«Նեմեսիսը» ՀՀԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն էր՝ ահաբեկման
միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական կառավարության
պարագլուխներին պատժելու նպատակով: Նեմեսիս կամ Նեմեզիս (հուն.` Νέμεσις) է կոչվել
հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։
Ընդանուր հաշվով գործողությանը մասնակցում էր 9 վրիժառու.
Արմեն Գարո /http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e2/Pastermajian-Karekin.JPG/ (Գարեգին Պաստերմաջյան),
Արշավիր Շիրակյան
Արամ Երկանյան
Արտաշես Գևորգյան
Պետրոս Տեր-Պողոսյան
Սողոմոն Թեհլերյան
Հակոբ Մելքումով
Հիմնական գործողությունների ընթացքում սպանվել է Թալեաթ փաշան՝ Օսմանյան Թուրքիայի
Ներքին գործերի նախարարը, Երիտասարդ Թուրքեր կազմակերպության ղեկավար և Եղեռնի գլխավոր
կազմակերպիչը, Սայիդ Հալիմը՝ երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավարը, Ջեմալ
Ազմիը (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) ՝ Տրապիզոնի նահանգի
նախկին նահանգապետը, Բեհաեդդին Շաքիրը՝ «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության
հիմնադիրը, Ջեմալ փաշան՝ Օսմանյան Թուրքիայի Պաղեստինյան Ճակատի Հրամանատարը և Երիտասարդ
Թուրքեր կազմակերպության ղեկավարներից մեկը, Ֆաթալի Խան Խոյսկին՝ Ադրբեջանի նախկին
վարչապետը և Բիհբութ Ժիվանշիր Խանը՝ Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարարը:
Ընդհանուր հաշվով «Նեմեսիսի» գործողությունը կարելի է համարել հաջողված և իմ
կարծիքով միանգամայն տեղին և արդարացված: Այսօր Թուրքիան հերքում է
ցեղասպանությունը չնայած դրա գոյությունը ակնհայտ է և անհերքելի: Չեմ կարծում, որ
մոտակա ժամանակներում Թուրքիան կընդունի այն, քանի որ ցեղասպանության հարցը գնալով
դառնում է ոչ արդիական և հարցը ամենևին դրա եղելության մեջ չէ, այլ Թուրքիաի՝
որպես պետություն, շահերի և պարտականությունների մեջ: Քանի որ ընդունելով
ցեղասպանությունը նա ստիպված կլինի փոխհատուցել հայ ժողովրդի կորուստը թե՛
մշակութային, թե՛ տնտեսական և թե՛ հողային տեսանկյունից, իսկ դա ուղակի ձեռնտու չէ
Թուրքիայի համար:
Այսպիսով կարծում եմ պետք է կամ համախմբվել և վերջնականապես հասնել
ցեղասպանության ընդունմանը, կամ մոռանալ և թաղել այս իրադարձությունը պատմության
էջերում: Չնայած եթե նայենք մեր այսօրվա «Հայաստան» կոչվածին, չեմ կարծում որ
կարելի է մեծ հույսեր փայփայել: Անգամ եթե մենք վերադարձնենք մեր արևմտյան
հայաստանը և ետ ստանանք մեր մշակութային կոթողները, ես համոզված եմ դրանք չեն
վրիպի մեր սիրելի քյաբաբասեր հասարակության հորիզոնից և դրանց կողքին հրաշքով
կհայտնվեն մեր սիրելի «քյաբաբնոց» կոչվածները: Էնպես որ եկեք դեռևս պահենք մեր
ուտոպյական գաղափարները և երազանքները պայծառ, հիասքանչ և միասնական հայաստանի
մասին մեր կուսակցությունների նախընտրական խոստումների ցուցակում և սկզբի համար
գոնե փորձենք պահպանել այն, ինչ ունենք, իսկ ինչպես տեսնում ենք այսօրվա պատկերով
դա մեզ մոտ «այդքան էլ» չի ստացվում:
Ինչևէ , լինենք օպտիմիստ, և մի քիչ էլ ռեալիստ: Իմ կարծիքով ամեն ինչ դեռ
կորած չէ, եթե մենք դեռ ունակ ենք համախմբվելու: Չկորցնենք մեր ինքնությունը, չէ
որ գլոբալիզացիան սպառնում է բոլորիս:
Աղբյուրներ որոնցից օգտվել եմ՝
http://www.galatv.am/news/view/april_2404201396.html http://genocide.am/article/killings_of_the_genocide_criminals.html?armenian
Շնորհակալություն
ուշադրության համար:
Подписаться на:
Сообщения (Atom)