Աշխարհում ”Սատանի կամուրջ” անունով բազմաթիվ կամուրջներ կան`
Շվեցարիայում
Բուլղարիայում
Այդպիսի անունով կամուրջներ կան Պորտուգալիայում, Իսպանիայում, Էստոնիայում,Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Գվատեմալայում և Կոլումբայում:
Եվ Հայաստանում……
Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800մ) հատվածում: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ անգամ արևի ճառագայթները չեն կարողանում թափանցել նրա հատակը:
Կիրճի ամենախոր մասում գտնվում է բնության գեղատեսիլ ու արտասովոր հրաշքըՍատանի կամուրջը, որի երկարությունը 30 մետր է, իսկ լայնությունը 50-60մ:
Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Լեռնաղբյուրների ու ժայռերի ճեղքերից թափվող հանքային ջրերը գունավորել են Որոտանի ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով:
Այդ հրաշք կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է:
Դարեր շարունակ կրաքարային նստվածքները կուտակվելով տարածվել են գետի մի ափից մյուսը, կազմելով հզոր քարե կամար:
Կամրջի եզրերից կախված են յուրահատուկ շթաքարեր (ստալակտիտներ), իսկ ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժները:Որոշ տեղերում տաք հանքային ջրերից գոյացել են ջրավազաններ, որտեղ կարելի է բուժական նպատակով լոգանքներ ընդունել, իսկ կամրջի տակ գտնվող տարածքը նման է ստալակտիտների հսկայական քարանձավի:
Քանի որ գետը սարերի մի կողմից գալիս է, ապա անհետանում գետնի տակ, հետո նոտից հայտնվում, ասում են, որ սա սատանայի ձեռքի գործ է, կախարդանք է :
Այդ իսկ պատճառով էլ այն հատվածը, որտեղ գետը անհետանում է ժայռի տակ, կոչում են Սատանի կամուրջ:
0 Մեկնաբանություն.:
Отправить комментарий