Показаны сообщения с ярлыком Աշխարհագություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աշխարհագություն. Показать все сообщения

Անապատներ


Անապատները երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջաններն են: 




Մոտավորապես 500 միլիոն մարդ ապրում է անապատներում ,ավելի քան ամբողջ Եվրոպայում: Այնտեղ ջուրը շատ սակավ է և մարդկանց համար ջրի միակ աղբյուրը ջրհորներն են: Դրանց միջի ջրերը՝ արտեզյան ջրերն են, որոնք այդտեղ են կուտակվել շատ ժամանակներ առաջ: Նաև արտեզյան ջրերի շնորհիվ անապատներում ստեղծվում են մշակովի տարածքներ, որոնք ապահովում են տեղական բնակչության սնունդը: Այս տարարածքները կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 – 3 տ. բերք: Բայց այդպիսի մշակովի տարածքները թանկ արժեն, չէ որ արտեզյան ջրերը անապատներում չվերականգնվող ռեսուրսներ են:

Շարունակությունը՝ այստեղ


Մթնոլորտ

Մթնոլորտը Երկրագունդըշրջապատող օդի շերտն է՝ միհսկայական գազային օվկիանոս,որի հատակը Երկրի մակերևույթն է:
 Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:
Շարունակութունը` այստեղ: