Մենք ծնվում ենք, մեծանում, ծերանում և ի վերջո մահանում, բայց այս թռուցիկ և շատ կարճ թվացող կյանքում մենք հասցնում ենք գրեթե ամեն ինչ, չնայած, որ ժամանակը ան կանգառ վազում է չթողնելով մեզ կանգ առնել գեթ 1 վայրկյան: Մենք միշտ վազում ենք , ետ չմնալու համար կյանքի ան կանգառ և անվերջ շրջապտույտից:
Ժամանակը բոլորին իր հետևից քարշ է տալիս, թելադրելով իր օրենքները, մինչդեռ մեր երազանքները, ցանկությունները, մտքերը և արարքները գնում են այդ օրենքներին հակառակ: Այն աստիճանաբար սպանում է մեր ձգտումը մեր նպատակներին, փչացնում մեր պատկերացումը մեր կյանքի մասին: Բայց չնայած այս ամենին մենք չենք նկատում դրա լավ կողմերը, երբեք չենք փորձում նայել դրան ուրիշ տեսանկյունից: Չէ որ ժամանակը նաև բուժում է բոլոր վերքերը, թեթևացնում ցավը, դարձնում է մեզ ուժեղ և անկոտրում: Մենք անտեսում ենք այս ամենը և ի վերջո գալիս են այնպիսի պահեր, տեղի են ունենում այնպիսի միջադեպեր , որոնք ստիպում են գնահատել այն: Դրանցից ամեն մեկը յուրովի է անդրադառնում մեր կյանքի վրա: Երբեմն մենք հիասթափություն ենք ապրում, երբեմն ոգևորվում ենք: Այսպիսի պահերին զգացմունքների տեղատարափը կլանում է մեր գիտակցությունը ՝ հանգեցնելով մի անմտածված քայլի, որն էլ իր հերթին բացասական հետևանքներ է ունենում: Մենք սկսում ենք զղջալ ՝ մեզ մեղավոր զգալով մեր արարքի համար, չէ որ ցավոք մենք չենք կարող ժամանակը ետ տալ ուղղելու համար այդ սխալը: Այս զգացմունքները մի հետք թողնում են մեր կյանքում, անդրադառնում են մեր աշխարհայացքի վրա, բայց ամենակարևորը դրանք ստիպում են մեզ գնահատել ժամանակը և հերթական չմտածված քայլը անելուց առաջ հաշվի առնել դրա հետևանքները, հասկանալ, որ կյանքը խաղ չէ, և որ դու ունես ընդամենը 1 հնարավորություն և այն սխալ օգտագործելուց հետո պետք չէ մեղադրել ժամանակը:

Գնահատեք ժամանակը և մի վատնեք այն մանրուքների վրա, կարևորելով դրանք:
0 Մեկնաբանություն.:
Отправить комментарий