Էկոլոգիա.Անհատական աշխատանք

1.      Իմ էկո բառարանը - գրել հետևյալ տերմինների բացատրությունները, ավելացնել այնպիսիք, որոնք դուք գիտեք և ցանկում չկա  նշված
·         Աղետ-  պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածինարտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:
·         Աղտոտում(Ռադիոակտիվ,ջրերի,կենսաբանակամ,մթնոլորտի)- մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:
·         Արգելոց-  բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ 
·         Արգելավայր-  բնության հատուկ պահպանվող տարածք է, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնականէկոհամարգերի և դրանց բաղադրիչների` բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք:  Ի տարբերություն արգելանոցի, հատուկ պահպանության են վերցվում բնական համալիրի առանձին բաղադրատարրեր՝ հողեր, բույսեր, կենդանիներ, ձկներ, թռչուններ։ 
·         Բնություն- մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից որոնք ստեղծված են մարդկանց կողմից։
·         Բնօգտագործում- ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:
·          
·         Բնապահպանություն-  երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ինչպես նաև ֆլորայիու ֆաունայի բազմազանությունը, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտային օդի մաքրությունը։
·         Դեգրադացիա- հումքի որակի վատթարեցումն է
·         Էկոլոգիա- գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: 
·         Էկոլոգիական կուլտուրա- համաշխարհային մշակույթի զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման խոր գիտակցությամբ:
·         Էկոլագիական ճգնաժամ- բնության ու մարդկային հանրության միջև փոխհարաբերությունների լարված վիճակ. կտրուկ շրջադարձ ինչ-որ հարցում, անցումային շրջան:
·         Էկոհամակարգ- կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից`կենսատոպից, կապի համակարգից` որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև: Էկոլոգիայիհիմնական հասկացություններից է:
·         Էրոզիա- հողմահարման ժամանակ ապարների քայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։
·         Թափոն- բնական միջավայրն աղտոտող նյութերի, արդյունաբերական ու գյուղատնտեսական  ձեռնարկությունների գործունեության երկրորդական արդյունք, արտադրության մնացուկ:
·         Կոմպոստ- Գյուղատնտեսության բնագավառում կոմպոստը լայնորեն օգտագործվում է` որպես օրգանական պարարտանյութ: Այն պատրաստվում է բոլոր տեսակի մնացորդներից, մոխրից, տորֆից և այլն: Կոմպոստային կույտերի բարձրությունը մոտավորապես պետք է լինի 1մ: Կոմպոստային կույտերը առավել ճիշտ է կուտակել կավաշերտի վրա: Կույտի ներքևի շերտը պետք է կազմված լինի ճուղերից, ծղոտից կամ այլ չոր բուսական մնացորդներից, որոնք լավ են պահում ջուրը:
·         Որսագողություն- արգելված կենդանատեսակների որս արգելված վայրերում:
·         Ջերմոցային Էֆեկտ - մթնոլորտի մերձերկրային շերտում փոշու, ածխաթթու գազի ու մեթանի պարունակության ավելացման պատճառով հողագնդի մթնոլորտի ջերմացում: Գազի ու փոշու խառնվածքը ներգործում է ինչպես պոլիէթիլային թաղանթը ջերմոցի վրա, հողի մերին շերտերում ազատ բաց է թողնում Արևի ճառագայթները, սակայն կասեցնում հողի արտադրած ջերմությունը, ինչի շնորհիվ թաղանթի տակ տաք միկրոկլիմա է առաջանում:
·         Ռացիոնալ բնօգտագործում- բնական էկոհամակարգի օգտագործման համակարգ, որն ապահովում է էկոհամակարգի ռեսուրսների պահպանումը և խելամիտ օգտագործումը:
·         Ռեսուրս-  բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար:
·         Սողանք- Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ 
·         Քաղծկեղածին-  նյութեր կամ ֆիզիկական գործոններ, որոնք ընդունակ են առաջացնել չարորակ գոյացություններ և/կամ նպաստել դրանց զարգացմանը:
3.      Էկոլոգիական աֆորիզմներ-գտնել ասույթներ, աֆորիզմներ, որոնք վերաբերվում են շրջակա միջավայրի պահպանությանը, այն շահագործելուն, կատարել աֆորիզմների վերլուծություն(10աֆորիզմ,ևս մեկը հորինել սեփական երկրի կամ շրջապատի օրինակով):
Ջուր, ջուր ամենուր, բայց խմելու ոչ մի կաթիլ չկա։
.Երբ կարմիր գրքում գրանցվեն բոլոր կենդանիները, հերթն արդեն կհասնի մարդկանց:
Մարդը կառավարում է բնությունը` դեռևս չկարողանալով կառավարել ինքն իրեն:
 Բնությունը այնպես է հոգացել ամեն ինչի մասին, որ ամենուր կարող ես գտնել սովորելու ինչ-որ բան:
   Լեոնարդո Դա Վինչի
Բնությունը միշտ ճիշտ է, սխալներն ու մոլորությունները գալիս են մարդկանցից:
Յոհան Գետե
·         Լավ է այնտեղ, որտեղ մենք դեռ ոտք չենք դրել, բայց վատ այնտեղ, որտեղ արդեն հասցրել ենք լինել:



0 Մեկնաբանություն.:

Отправить комментарий