Ֆիլմի վերլուծություն



Առաջին հայացքից ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը մեկնել էր պատերազմող շրջաններ՝ լավ լուսանկարի հետևից, որը պետք է նրան բերեր այդչափ ցանկալի մրցանակը: Բայց իրականում այն մարդկային խղճի մասին է, կնոջ՝ որպես լուսանկարիչ և որպես մարդ  էությունների բախման: Կարծում եմ ֆիլմը հաջողված է, քանի որ ընդամենը 5 րոպեում այն կարողանում է մեր մեջ առաջացնել տարբեր զգացումներ(հուզմունք, զայրույթ, տխրություն, հիասթափություն և անգամ զզվանք): Այն այսչափ ազդեցիկ դարձնելու համար հեղինակը օգտագործել  է հիմնականում հակադրությունների մեթոդը, այսինքն տարբեր առարկաներ հակադրելով ընդգծվել են տարբեր իմաստներ: Օրինակ՝ կնոջ հիշողությունները մռայլ են ի տարբերություն ներկայի:  Աչքերը ներկելիս այն նույն հայացքը, որով նա նայում էր այդ աղջկան: Շպարվելուն տրամադրված այդ երկարատև ժամանակը և այն կարճատև վայրկյանները որոնց ընթացքում որոշվեց այդ երեխայի կյանքի և մահվան հարցը: ԵՎ ի վերջո այն սիրալիր ձևական և կեղծ ժպիտները, որոնցով մրցանակաբաշխություն մասնակիցները նայում էին այդ նկարին, որը իրականում շատ տխուր, դաժան և ցավալի իմաստ էր արտահայտում իր մեջ:

Այսպիսով այս ֆիլմը մարդկային շահի, անմարդկայինության և անսրտության մասին է: Հեղինակը փորձել է դիտողի մեջ առաջացնել մարդասիրական զգացմունք: Կարծում եմ ինչ-որ չափով դա ստացվել է:

0 Մեկնաբանություն.:

Отправить комментарий