Հայ առաջին կուսակությունների ստեղծում ու գործունեությունը


Մարդիկ միշտ փորձել են համախմբվել մի գաղափարի շուրջ, հասնելու համար իրենց նպատակին: Կազմավորվել են խմբավորումներ, շարժումներ և ի վերջո կուսակցություններ: Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին: Դա Լիբերալ կուսակցությունն էր: 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը: Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կազմավորումը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին, երբ 1877-1878 թթ-ի ռուս- թուրքական պատերազմից հետո ծավալվեց հայ ազգային ազատագրական պայքարը: Այս պայքարը ղեկավարելու և ուղղորդելուն էր միտված հայ ազգային կուսակցությունների ստեղծումը` 1885թ.՝Արմենական կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն:





Արմենակյան կուսակցություն
ԱՐՄԵՆԱԿԱՆ կուսակցությունը (Արմենականներ) ազգային ազատագրական կազմակերպություն էր` առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ:
Հիմնվել 1885 թվականի աշնանը` Վանում, Մ. Փորթուգալյանի և նրա «Արմենիա»  թերթի շուրջը համախմբված գաղափարակիցների` Գ. Թերլեմեզյանի, նրա եղբոր` Մկրտիչի, Մ. Ավետիսյանի, Ռ. Շատվորյանի, Գ. Աճեմյանի և ուրիշներ ջանքերով:
Փորթուգալյանը 1885թ-ի մարդին վտարվեց Վանից, որտեղ հիմնել էր Կեդրոնական վարժարանը: Փորթուգալյանը հաստատվեց Մարսելում, որտեղ 1885թ-ի հուլիսից սկսեց հրապարակել «Արմենիա» թերթը: «Արմենիա» հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթը հրատարակվել է 1885-1923 ին, Մարսելում (Ֆրանսիա): Խմբագիրներն էին  Մ. Փորթուգալյանը և Ե. Թորոսյանը: Շաբաթաթերթը, նկարագրելով Արմ. Հայաստանի բնակչության ծանր վիճակը, նրան կոչ է արել պատրաստվել ազգ-ազատագրական պայքարի: «Արմենիան» բացահայտել է եվրոպական պետությունների գաղութային քաղաքականությունն ու շահադիտական նպատակները Թուրքիայում և քարոզել հույս չդնել նրանց վրա, այլ ազատության հասնել սեփական ուժերով: Հրապարակել է նյութեր հայկական գավառների դրության, Կ. Պոլսի ազգային հիմնարկների գործունեության, հայկական գաղթավայրերի (Հնդկաստան, Եգիպտոս, Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա և այլն) մասին: Այս թերթի տպաքանակի 2/3 սպառվում էր Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում:
Թերթը ողջունել է 1905-ի ռուս հեղափոխությունը` նրա մեջ տեսնելով ապագա «ժողովրդական» Ռուսաստանի ծնունդը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջմանը սկզբնապես վերաբերվել է անաչառ, սակայն հետագայում, իրադարձություների զարգացմանը զուգընթաց, պարզել է երիտթուրքերի հայահալած քաղաքականությունն ու նպատակները:
«Ա.» հրապարակել է նաև հայագիտ հոդվածներ և գեղարվեստական ստեղծագործություններ:
Արմենական կուսակցության ծրագիրը հրատարակվել Է «Արմենիա»-ում. խնդիրն էր Արևմտյան Հայաստանը ազատագրել սուլթան, բռնապետության լծից և ստեղծել անկախ պետություն: Արմենականները ժողովըրդի ազատագրության միջոց Էին համարում զինված ապստամբությունը, դիվանագիտական ուղիները: Մ. Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև օսմանյան կառավարության կողմից կատարվելիք բարեփոխումների հետ:
Որոշ ուսումնասիրողների կարծիքով Արմենականների համար ծրագիր է հանդիսացել Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի ազատության» գրքույկը:
Այլ մասնագետներ գտնում են, որ կուսակցությունն ունեցել է իր ծրագիրը և այն գաղտնազերծվել է II համաշխարհային պատերազմից հետո:
Այս ծրագրով ի տարբերություն ավելի ուշ հանդես եկած Հնչակյանների և Դաշնակների, Արմենականները գտնում էին, որ ազատագրական պայքարում չարժե դաշնակցել օտար ազգերի հետ:
 Հետագայում Արմենական կուսակցության աջ թևը (սկսած 1886-87-ից) առաջ քաշեց արևմտահայերի մեջ հեղափոխական գրականություն տարածելու, հայրենասիրական դաստիարակություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում առաջ բերելու պահանջ: Կազմակերպության ձախ թևը խրախուսում էր հայդուկային շարժումը և կոչ անում հետևել բուլղարացիների օրինակին, չափավոր թևը Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե (1883) և որդեգրեց հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին: Սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության պայմաններում, քաջածանոթ լինելով Արևմտյան Հայաստանի իրադրությանը, Ա. Կ. գործում էր զուսպ ու շրջահայաց: Արմենական կուսակցության ղեկավար Մկրտիչ Թերլեմեզյանը (Ավետիսյան) ճիշտ էր համարում կուսակցության գոյության առաջին շրջանում թուրքական իշխանությունների դեմ բացահայտ հանդես չգալ, այլ զենք կուտակել, ստեղծել զինված ջոկատներ և միայն հարմար պահին համընդհանուր ապստամբություն բարձրացնել:
Սակայն 19-րդ դարի 90-ական թթ-ին սկիզբ առած զանգվածային կոտորածները ստիպեցին Արմենականներին ժամանակից շուտ բացահայտ գործել:
Այն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և հայկական գաղթավայրերում: Կուսակցությունը ակտիվ մասնակցություն ունեցան Վանի 1896-ի և 1915-ի ինքնապաշտպանական կռիվներին: Արմենականները ձգտում էին ստեղծել բուրժուա-դեմոկրատական հանրապետություն, սակայն դեռևս չունեին իրենց հստակ ծրագիրն ու գործելակերպը: Իր ժամանակի համար կազմակերպության գործունեությունն առաջադիմական էր և արտահայտում էր արևմտահայ բուրժուազիայի, գյուղացիության ու դեմոկրատ, լայն խավերի շահերը:
Արմենական կուսակցությունը լինելով հայ ազատագրական պայքարի գլխավոր քարոզիչ և նախաձեռնող, հանդես գալով որպես շարժիչ ուժ, չկարողացավ համախմբվել և հասնել վերջնական նպատակին, բայց զգալի դեր խաղաց հայ ազատագրական պայքարի գաղափարախոսության և հասարակական մտքի զարգացման գործում: Վերջիններս նյութական և մարդկային ծանր կորուստներ կրեցին ու ստիպված եղան ազատագրական պայքարում իրենց ղեկավար դերը զիջել հնչակյանների և Դաշնակների ցանկություններին: 1908 թ-ի հոկտեմբերին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմեցին Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը, ի թիվս այլ կուսակցությունների, 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվեց Ռամկավար ազատական կուսակցության մեջ:



Հնչակյան կուսակցությունը (Սոցիալ-դեմոկրատական):
ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀՆՉԱԿՅԱՆ կուսակցություն (ՍԴՀԿ),(հնչակյաններ) հայ քաղաքական կուսակցություն, որը հիմնադրվել է 1887 թվականին , ժնևում(Շվեյցարիա): Հիմնադիր ղեկավարներն էին Ռուսաստանից եկած մի խումբ հայ ուսանողներ` Ա. Նազարբեկ, Մ. Նազարբեկ, Գ. Կաֆյան, Ռ. Խանազատ և ուրիշներ: Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը : Կուսակցության սոցիալական հիմքը կազմում էին ռազնոչին մտավորականությունը, արհեստավորները, մանր առևտրականները, հայ քաղաքային և գյուղական մանր բուրժուազիան: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում (114), ԱՄՆ-ում (86), Ռուսաստանում (36), Իրանում (15), Բուլղարիայում (9), Ռումինիայում (7), Եգիպտոսում (6) և այլն:
«ՀՆՉԱԿ» թերթը սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պաշտոնաթերթն էր: Հիմնել է Ա. Նագարբեկը, հրատարակվել է 1887-1915-թվականներին և 1935-1940-ին, Ֆրանսիայում, Հունաստանում, Անգլիայում, ԱՄՆ-ում: Խմբագրական կազմի մեջ մտել են հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները:
Թերթի հիմնական խնդիրն էր քարոզել հայ ժողովրդի ազգ-ազատագրության գաղափարները. Արևմտյան Հայաստանի ազատագրումը, լայն զանգվածներին հասցնել հնչակյան կուսակցության գործելակերպն ու ռազմավարությունը: Թերթը մանրամասնորեն լուսաբանել է արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակը, հրապարակել տվյալներ թուրք, իշխանությունների գործադրած բռնությունների և ջարդերի վերաբերյալ: Թերթի շնորհիվ միջազգային հասարակայնությունն առաջին անգամ տեղեկացել է 1890-ի Կարինի և Կ. Պոլսի ցույցերի, 1894-ի Սասունի, 1895-ի Զեյթունի ու 1896-ի Վանի ապստամբությունների և, ընդհանուր առմամբ, հայ հայդուկային շարժման մասին:
Թերթը քարոզել է սոցիալիստական գաղափարներ՝ նպաստելով սոց-դեմոկրատական և բանվորական շարժմանը, քննադատել ռուս ինքնակալության արտաքին և ներքին քաղաքականությունը: Գործունեության երկրորդ շրջանում (1935-1940) թերթի հիմնական հարցը մնացել է նորից հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին՝ համախմբվել խորհրդային Հայաստանի շուրջը, նպաստելով կուսակցության գործունեությանը:
Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ազգ-ազատագրական շարժման նոր փուլի, երբ ազատագրական խմբակներին ու կազմակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցությունները: Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակա-քաղաքական մտքի հեղափոխական, դեմոկրատական  հոսանքը (Մ. Նալբանդյան, Րաֆֆի) և Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլի» («Колокол» , այստեղից էլ՝ հայերեն «Հնչակը») գաղափարները, ռուսական ,հեղափոխական նարոդնիկությունը: 1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրք, լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը: Հնչակյանների վրա որոշակիորեն ազդել է նաև ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրության» խումբը, որի անդամների հետ կապ էին պահպանում հնչակյանները:
Միջազգային սոցիալ-դեմոկրատական շարժման աշխուժացման պայմաններում հնչակյանները նարոդնիկ. տիպի ազգային, սոցիալիստական  կուսակցությունից վերաճում էին ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության: Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդվածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտման: Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896-ին անջատվել են և ձևավորել առանձին՝ վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը: Ռուս 3 հեղափոխությունների ընթացքում հնչակյան որոշ կազմակերպություններ գործակցել են ՌՍԴԲԿ(Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն) հետ, մյուսները՝ ձուլվել: Հնչակյանները, սակայն, դեմ էին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների դիրքորոշմանը, ավելի ուշ՝ Բրեստի հաշտությանը (1918):
Կուսակցության ծրագրի համաձայն, հնչակյանների գործունեության առանցքը հայկական հարցն էր: XIX դ. 80-90-ական թթ. Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության` հնչակյանները շուտով համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարը անիրականանալի է: Ազգային ճնշման դեմ իրենց տակտիկայում հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները: Հնչակյանները գտնում էին, որ «ատրճանակի մի կրակոցը Կ. Պոլսում ավելի մեծ արձագանք կունենա, քան հրանոթների որոտը Արևմտյան Հայաստանում»: Մեծ արձագանք ունեցան հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին՝ Կարինում, 1890-ի հուլիսի 15-ին՝ Կ. Պոլսում Գում Գափուի) ցույցերը, ելույթները: 1894-ին նրանք Սասունում զինված ելույթներ կազմակերպեցին, որոնք թեպետ պարտություն կրեցին, սակայն եվրոպական տերություններին պարտագրեցին Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր ( «Մայիսյան բարենորոգումներ» 1895,Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլն վերափոխումների ծրագիր): 1895թ-ին հնչակյանները ավելի մեծ ցույց կազմակերպեցին շուրջ 4.000 մարդ շարժվեց դեպի Օսմանյան կառավարության նստավայր` Բաբ Ալի թաղամաս:
Թուրքական կառավարությունը զենքի գործադրմամբ ցրեց ցույցը:
Ցույցին հաջորդող 2 օրերի ընթացքում Կ. Պոլսում հայկական կոտորած տեղի ունեցավ, թուրք կառավարությունը ձեռնամուխ եղավ հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակը դարձավ արևմտահայերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանությունը: Նրանք ակտիվորեն մասնակցեցին զինված ելույթներին Զեյթունում, Վանում, Սասանում, որոնք, սակայն նույնպես ավարտվեցին անհաջողությամբ: Կուսակցության նպատակները այդպես էլ չիրականացան, ինչը պառակտում առաջացրեց կուսակցության շարքերում:
1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, հնչակյան կուսակցությունը փոխեց իր ծրագրային պահանջները, որդեգրեց երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվեց զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս ենթակա ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը: 1912-ին, երբ վերստին արծարծվեց Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյան կուսակցությունը հանդես եկավ Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով: Բայց շատ շուտով սահմանադրական պատրանքները ցրվեցին, և հնչակյանները հասկացան, որ երիտթուրքերը հայկական հարցում շարունակում են Աբդուլա Համիդ ll-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային դարձան զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները:
Սակայն նրանք չհասցրին նախապատրաստել հայ բնակչությանը ինքնապաշտպանության. երիտթուրքերը ջախջախեցին Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ձերբակալեցին ղեկավար գործիչներին, որոնցից 20-ին (Փարամազ և ուրիշներ) 1915-ին մահապատժի ենթարկեցին Կ. Պոլսում: Հնչակյանները դարձան սկսվող ցեղասպանության առաջին զոհերը: Չնայած դրան, որոշ վայրերում նրանք կարողացան կազմակերպել զինված դիմադրություն (Մուսա լեռան հերոսամարտ 1915, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 և այլն), և հայ բնակչության մի մասը փրկվեց: Կուսակցության կենտրոնական վարչությունը 1915-ի հունվարի 7-ին Փարիզում դիմեց աշխարհի հասարակայնությանը՝ փրկելու հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) հնչակյաններն ակտիվորեն մասնակցեցին ռուսական բանակի կազմում հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանն ու գործունեությանը:
 1916-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ ստեղծվեց արևելյան լեգեոնը ( Հայկական լեգեոն), որը հիմնականում կազմված էր հնչակյաններից: Հայկական լեգեոնը կամ արևելյան լեգեոնը կամավորական զորամաս էր 1906-20-ին։ Կազմավորվել է Մարկ Սայքսի (Անգլիա), ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ ազգային պատվիրա կության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված (1916-ի հոկտ. 27) համաձայնագրի հիման վրա: 1916ի նոյեմբերին ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորության սկզբունքները. լեգեոնական կարող էին դառնալ միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացիներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը: Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում մասնակցելու էին թուրք, բանակի դեմ պատերազմ, գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում: Դրա փոխարեն Ֆրանսիան խոստանում էր պատերազմից հետո ինքնավարություն տալ Կիլիկյան Հայաստանին:  1917-ի Փետրվարյան Հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունը հայտնեցին ժամանակավոր կառավարությանը: Հնչակյան կուսակցությունն ընդունեց Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը(1917 թ. դեկտեմբերի 29):
 «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծ կազմելու համար 1917 թվականի նոյեմբերին ՌԽՖՍՀ ժողկոմխորհը կազմել էր հանձնաժողով, որի մեջ մտել Էին Ի. Ստալինը (կոմունիստ), Պ. Պռոշյանը (ձախ ԷսԷռ), Պ. Աքսելրոդը (մենշևիկ)։ Հետագայում Աքսելրոդի փոխարեն հանձնաժողովի մեջ մտավ դաշնակցական Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ Հանձնաժողովի աշխատանքներին աջակցեցին հայկական գործերի կոմիսարիատի գործիչներ Վ. Ավանեսովը, Վ. Տերյանը, Ս. Լուկաշինը և ուրիշներ: Հանձնաժողովը կազմեց ծրագիր, որի համաձայն արևմտյան Հայաստանը պետք է դառնար անկախ պետություն, իսկ արևելյան Հայաստանը մնար Ռուսաստանի կազմում՝ ներքին ինքնավարության իրավունքով: Սակայն «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը մնաց որպես սոսկ մի փաստաթուղթ: Այսպիսով՝ 1917թ. ռուսական հեղափոխությունների շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի համար ստեղծվեց բարդ ու դժվարին կացություն:
1918-ի մայիսին հնչակյանների ջոկատը մասնակցեց Սարդարապատի ճակատամարտին:
Պատերազմի ավարտից հետո, Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխության (Ֆրանսիան սկսել է մերձենալ Թուրքիային) հետևանքով, ֆրանսիական իշխանությունները, դրժելով իրենց խոստումը, ոչ միայն ինքնավարություն չտվեցին Կիլիկիային, այլև 1920-ի օգոստոսին լուծարեցին Հայկական լեգեոնը՝ Կիլիկիայի հայերին գրկելով թուրք, ուժերից պաշտպանվելու հնարավորությունից:
Սակայն նուշն թվականի օգոստոսին հնչակյանների ջանքերով հռչակվեց Կիլիկիայի անկախությունը, կազմավորվեց հայկական կառավարություն Մ. Տամատյանի ղեկավարությամբ:

Նրանց ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտեցին Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվեցին դաշնակցականների գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունեցին այն): Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո, ենթարկվելով Կոմինտերնի 1923-ի փետր. 5-ի հնչակյան կուսակցության մասին որոշմանը. ԽՍՀՄ տարածքում հնչակյան կազմակերպությունները լուծարվեցին, մի մասը մտավ ՌԿ(բ)Կ մեջ: 1991-ից Հայաստանում սկսեց գործել Հայաստանի հնչակյան կուսակցությունը, որի հիմնական խնդիրը, ինչպես և սփյուռքում, մնում է հայկական հարցի լուծումը:

0 Մեկնաբանություն.:

Отправить комментарий