Հետազոտական աշխատանք



1.        Որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները
·         Կլիմայի փոփոխություններ
·         Տարբեր տեսակի կենդանական և բուսական տեսակների վերացում
·         Ջրի հիմնախնդիր
·         Շրջակա միջավայրի աղտոտում
·         Օզոնային շերտի քայքայում
·         Ռեսուրսների սպառում
·         Օդում տոքսինների բարձր քանակություն
·         Հողի էրոզիա
2.       Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները
Բոլոր ոլորտները աղտոտված են: Դրանք իրար հետ սերտ կապ ունեն, այդ պատճառով էլ եթե աղտոտում ենք մեկը, ուրեմն մյուս ոլորտներն ել են աղտոտվում: Քարոլորտը աղտոտվում է տարբեր կերպերով, բայց ընդերքի արդյունահանումը հանդիսանում է հողածածկույթի քայքայման հիմնական գործոն: Նաև մեծ աղդեծություն արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային թափոնները:
Մթնոլորտը նույնպես չափազանց աղտոտված է Հատկապես արդյունաբերական քաղաքներում: Այստեղ ամեն օր մեծ վնաս է հատուցվում օզոնային շերտին արտանետվող արդյունաբերական գազերի շնորհիվ: Նաև մեծ դեր ունի   մթնոլորտի աղտոտումը տրանսպորտի  շնորհիվ: Օզոնային շերտի անցքերի միջոցով ավելի շատ ուլտրամանուշակագույն ալիքներ են հասնում Երկրին, խախտվում է օզոնային շերտի բնականոն  գործունեությունը:
Ջրոլորտը բացառություն չի կազմում: Այն նույնպես շատ աղտոտված է: Խմելու ջրի պաշարները շատ քիչ են , դրանք կազմում են համաշխարային ջրային ֆոնդի ընդամենը 2-3 %: Ջրի աղտոտման հիմնական պատճառը արդյունաբերությունն է: Խնդիրն այն է, որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են:
3.       Ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ
Կարծում եմ բոլոր ոլորտներն էլ վտանգված են: Օրինակ խմելու ջրի պաշարները շատ քիչ են և գնալով ավելի են քչանում գլոբալ տաքացման և արդյունաբերական թափոններ հետևանքով: Գլոբալ տաքացումը նպաստում է սառցաբեկորների հալման, որոնք ել հենց կազմում են խմելու ջրի մեծ մասը: Իսկ գործարանները իրենց արդյունաբերական թափոնները լցնում են գետերը՝ աղտոտելով դրանք:
4.       Նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար
 "Էյ Թի Փի" բարեգործական հիմնադրամ  (Հայաստան Ծառատունկ Ծրագիր)-
 "ԲՈՒՐԳ" բնապահպանական երիտասարդական կենտրոն-
 "Էկո-գլոբ" ՀԿ
Էկոլոգիական ակադեմիա
"Էկոսիլկ" բնապահպանական և առողջապահական ՀԿ
“Let's Do It!” համաշխարհային էկոլոգիական շարժում
“Երիտասարդ կենսաբանների ասոցացիա” ՀԿ