Հայ առաջին կուսակությունների ստեղծում ու գործունեությունը


Մարդիկ միշտ փորձել են համախմբվել մի գաղափարի շուրջ, հասնելու համար իրենց նպատակին: Կազմավորվել են խմբավորումներ, շարժումներ և ի վերջո կուսակցություններ: Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին: Դա Լիբերալ կուսակցությունն էր: 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը: Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կազմավորումը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին, երբ 1877-1878 թթ-ի ռուս- թուրքական պատերազմից հետո ծավալվեց հայ ազգային ազատագրական պայքարը: Այս պայքարը ղեկավարելու և ուղղորդելուն էր միտված հայ ազգային կուսակցությունների ստեղծումը` 1885թ.՝Արմենական կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն:




Հայ վրիժառուները

Էմմա Խաչատրյան 11-րդ դասարան
Հետազոտական աշխատանք պատմությունից


Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Մուդրոսի հրադադարով 1919 թվականին գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, Կոնստանդնուպոլսի ռազմական դատարանը  հեռակա կարգով մահապատժի ենթարկեց Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին և դոկտոր Նազըմին: Սակայն ընդունված որոշումները հեռակա կարգ ունեին և երիտթուրքական կառավարության պարագլուխները խուսափեցին այդ վճռի իրականացումից: Տարիներ անց նրանք սպանվեցին հայ վրիժառուների ձեռքով:
Հայ ազգի դահիճների ոչնչացման որոշումը  կայացվեց  1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Որոշում  ընդունվեց ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվեց  ցեղասպանությունը իրագործած հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվեցին  41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց  պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Հայ վրիժառուների ձեռքով սպանվեցին Մեծ Եղեռնի կազմակերպիչ մի շարք թուրք նախկին պաշտոնյաներ, այդ թվում` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Թուրքիայի նախկին վարչապետ Սաիդ Հալիմը և այլոք: Իսկ Դոկտոր Նազըմը հետագայում կախաղան բարձրացվեց իր հայրենակիցների կողմից:

Ահա սրանք են այն հայ վրիժառուները, որոնք սպանեցին ցեղասպաններին, որոնց երբեք չի մոռանա հայ ժողովուրդը.

·         Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) ծնվել է 1896 թվականի ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում: Նախնական կրթություն է ստացել ծննդավայրում: Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ Նա կորցրել է իր ողջ ընտանիքը’ ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախչել է Արևելյան Հայաստան:
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։1921 թվականի մարտին Թեհլերյանը նրան գտնում է Բեռլինում՝ Շառլոտենբուրգ թաղամասում. փաշան թաքնվել էր Հարդենբերգ փողոցի վրա գտնվող մի տանը: Թեհլերյանը բնակարան է վարձում նրա տան դիմաց: Եվ մարտի 15-ին, պատուհանից տեսնելով Թալեաթին, դուրս է իջնում տնից և ատրճանակի մի կրակոցով սպանում ոճրագործին: Նույն օրը նրան ձերբակալում են: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլիհամալսարանից։ 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ‘ դոկտոր Լեմբերգ)Թեհլերյանին անպարտ է ճանաչել:
Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին: Ի հիշատակ Հայ վրիժառուի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:

·         Արշավիր Շիրակյանը ծնվել է 1900 թվականին, Կոստանդնուպոլսում: Դեռ մանուկ հասակից նա հայրական տանը տեսել էր հեղափոխական դեմքերի, ինչն էլ պատճառ էր հանդիսացել` համալրելու ՀՅԴ շարքերը: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր:
1917-18թթ. և զինադադարից հետո նա զենք փոխադրելու գաղտնի աշխատանքի անցավ: Հետագայում նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին:
Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմ փաշան էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ի, երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում Սայիդ Հալիմի քունքին, ապա գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում:
Սայիդ Հալիմի թիկնապահը նույնպես ներկա էր, բայց նա խուճապի մատնվելով անգամ չի էլ փորձում կանգնեցնել Արշավիրին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:
Հետագայում նա 1922-ի ապրիլի 17-ին (Սբ. Զատիկի օրը), Բեռլինում` Թալեաթ փաշայի բնակարանի առջև, Արշավիր Շիրակյանը Արամ Երկանյանի հետ գնդակահարեցին «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին ու Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին: Առաջինը հղացել էր հայ մանուկներին Սև ծովում խեղդելու հրեշային ծրագիրը, իսկ երկրորդը` իրագործել:
1923թ. Հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը։

·         1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին:
Ջեմալ փաշան, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում եղել է Թալեաթի 2 հիմնական զինակիցներից մեկը: Նա իր մեծ մասնակցությունն է ցուցաբերել Հայոց Մեծ Եղեռնի կատարման մեջ: Նա նույնպես փախել Գերմանիա ու 1919-ին մահապատժի ենթարկվել: 1920-1922 թվականներին ռազմական խորհրդական է եղել Աֆղանստանում:
Այնտեղից Թուրքիա վերադառնալիս’ 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում նրա մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուները: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

·         Հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Արշակի Մելքումյանը ծնվել է 1885թ. դեկտեմբերի 24-ին, Շուշիում, Արցախ: Հոր մահից հետո պատանի Հակոբը մոր հետ տեղափոխվում է Աշխաբադ` հորեղբոր մոտ: Աշխաբադում Հակոբն ընդունվում է տեղի արական գիմնազիան, որն ավարտելուց հետո 1907 թվականին զորակոչվում է ցարական բանակ: 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը: ։ 1918 թ. ամռանից 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար էր, և մարտեր է մղել հարավային ուղղությամբ: Մասնակցել է Բուխարայի գրավմանը: 1920-23թթ. մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը: 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի: Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշան : 1924թ. նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային խմբի 8-րդ բաժնի հրամանատար: 1924-31թթ. նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները: 1934-37թթ. զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը: 1937թ. հունիսին ձերբակալվել է: «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկման: 1954թ. ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել է:  «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ: «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ:
Սովետական բանակի պահեստի գեներալ-լեյտենանտ Հ. Մելքումովը մահացել է 1962 թվականին: Մոսկվայում Նովոդեւիչի գերեզմատանը գտնվող նրա շիրիմի վրա ՍՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից կանգնեցվել է խիզախ զորահրամանատար, լեգենդար հերոսի հուշարձանը:

·         Արամ Երկանյանը ծնվել է 1900 թվականին Կարին քաղաքում: Հաճախել է տեղի դպրոցը: 1915թ. կորցնելով ծնողներին, հարազատներին` նա հրաշքով ողջ է մնում ու տեղափոխվում Արևելյան Հայաստան: 1917թ. կամավոր զինվորագրվում է, 1918թ. նշանակվում ռազմակայի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը: 1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար: Պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության հանձնարարականով Արամ Երկանյանն ընդգրկվում է «Նեմեսիս» ծրագրում:  Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին հանձնարարում են սպանել երիտթուրք պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:
1922թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում գնդակահարելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին(հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:
1922 թվականից Արամ Երկանյանը հաստատվեց արտասահմանում: Սկզբում հաստատվեց Ռումինիայում, ապա անցավ Լատինական Ամերիկա` հանգրվանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում:
Մահացել է 1934թ օգոստոսի 2-ին (Կորդոբա, Արգենտինա):

Այս բոլոր սպանությունները կատարվել են «Նեմեսիսի» գործողության շրջանակներում: «Նեմեսիսը» ՀՀԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն էր՝ ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքական կառավարության պարագլուխներին պատժելու նպատակով: Նեմեսիս կամ Նեմեզիս (հուն.` Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։
Ընդանուր հաշվով գործողությանը մասնակցում էր 9 վրիժառու.
Արշավիր Շիրակյան
Արամ Երկանյան
Արտաշես Գևորգյան
Պետրոս Տեր-Պողոսյան
Սողոմոն Թեհլերյան
Հակոբ Մելքումով
Հիմնական գործողությունների ընթացքում սպանվել է Թալեաթ փաշան՝ Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարարը, Երիտասարդ Թուրքեր կազմակերպության ղեկավար և Եղեռնի գլխավոր կազմակերպիչը, Սայիդ Հալիմը՝ երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավարը, Ջեմալ Ազմիը (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) ՝ Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետը, Բեհաեդդին Շաքիրը՝ «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիրը, Ջեմալ փաշան՝ Օսմանյան Թուրքիայի Պաղեստինյան Ճակատի Հրամանատարը և Երիտասարդ Թուրքեր կազմակերպության ղեկավարներից մեկը, Ֆաթալի Խան Խոյսկին՝ Ադրբեջանի նախկին վարչապետը և Բիհբութ Ժիվանշիր Խանը՝ Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարարը:
Ընդհանուր հաշվով «Նեմեսիսի» գործողությունը կարելի է համարել հաջողված և իմ կարծիքով միանգամայն տեղին և արդարացված: Այսօր Թուրքիան հերքում է ցեղասպանությունը չնայած դրա գոյությունը ակնհայտ է և անհերքելի: Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում Թուրքիան կընդունի այն, քանի որ ցեղասպանության հարցը գնալով դառնում է ոչ արդիական և հարցը ամենևին դրա եղելության մեջ չէ, այլ Թուրքիաի՝ որպես պետություն, շահերի և պարտականությունների մեջ: Քանի որ ընդունելով ցեղասպանությունը նա ստիպված կլինի փոխհատուցել հայ ժողովրդի կորուստը թե՛ մշակութային, թե՛ տնտեսական և թե՛ հողային տեսանկյունից, իսկ դա ուղակի ձեռնտու չէ Թուրքիայի համար:
Այսպիսով կարծում եմ պետք է կամ համախմբվել և վերջնականապես հասնել ցեղասպանության ընդունմանը, կամ մոռանալ և թաղել այս իրադարձությունը պատմության էջերում: Չնայած եթե նայենք մեր այսօրվա «Հայաստան» կոչվածին, չեմ կարծում որ կարելի է մեծ հույսեր փայփայել: Անգամ եթե մենք վերադարձնենք մեր արևմտյան հայաստանը և ետ ստանանք մեր մշակութային կոթողները, ես համոզված եմ դրանք չեն վրիպի մեր սիրելի քյաբաբասեր հասարակության հորիզոնից և դրանց կողքին հրաշքով կհայտնվեն մեր սիրելի «քյաբաբնոց» կոչվածները: Էնպես որ եկեք դեռևս պահենք մեր ուտոպյական գաղափարները և երազանքները պայծառ, հիասքանչ և միասնական հայաստանի մասին մեր կուսակցությունների նախընտրական խոստումների ցուցակում և սկզբի համար գոնե փորձենք պահպանել այն, ինչ ունենք, իսկ ինչպես տեսնում ենք այսօրվա պատկերով դա մեզ մոտ «այդքան էլ» չի ստացվում:
Ինչևէ , լինենք օպտիմիստ, և մի քիչ էլ ռեալիստ: Իմ կարծիքով ամեն ինչ դեռ կորած չէ, եթե մենք դեռ ունակ ենք համախմբվելու: Չկորցնենք մեր ինքնությունը, չէ որ գլոբալիզացիան սպառնում է բոլորիս:

Աղբյուրներ որոնցից օգտվել եմ՝


Շնորհակալություն ուշադրության համար: