ՀՀ Էներգետիկ համակարգը

Իհարկե մարդու առօրյայի անբաժան մասնիկներից է էներգիան, և ինչպես ամեն պետության մեջ, էներգետիկ համակարգը մեծ դեր ունի, ինչպես տնտեսության և քաղաքականության այնպես էլ կյանքի, առօրյաի, մարդու գործունեության և զարգացման հարցում: Առաջին հերթին այն ապահովում է մեր կենսագործունեությունը, դարձնում այն ավելի հարմարավետ և մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը առանց դրա, նաև հանդիսանում է տնտեսական մեծ գործոն, եկամուտների աղբյուր, և քաղաքական շարժառիթ:
ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ:
Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքումկառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան: Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը: Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

1998-2000թթ. ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 407 որոշմամբ նախատեսվեց "ՀԷՑ" ՓԲԸ մասնավորեցնել միջազգային մրցույթով: Արդյունքում "ՀԷՑ" ՓԲԸ հաղթող ճանաչվեց "Midland Resources Holding LTD" ընկերությունը:
2002թ. օգոստոսի 26-ին "Midland Resources" ընկերության և ՀՀ Կառավարության միջև կնքվեց "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը:
Այսօր "ՀԷՑ" ՓԲԸ սեփանակատերն է "ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ" ՓԲԸ, որն էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ 2006թ.:
ՙ"Ինտեր ՌԱՕ ԵԷՍ" ՓԲԸ հիմնվել է 1997թ.` գործում է Ռուսաստանում որպես էլեկտրաէներգիա արտահանող և ներմուծող օպերատոր, զբաղվում է էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Արտասահմանյան բաժնետոմսերի ձեռքբերումը ամրապնդել է "ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ" -ի դիրքերը Եվրոպայի, Անդրկովկասի, Հեռավոր Արևելքի և Կենրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկ շուկաներում:
Ընկերության բաժնետոմսերի 60% -ը պատկանում է "ՌԱՕ ԵԷՍ Ռոսիի" ԲԲԸ-ին, 40%-ը` "Ռոսէներգաատոմ" հոլդինգին:
"ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ" ՓԲԸ զարգացող կառույց է, կառավարում է տարբեր երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խումբը:
"ՀԷՑ"ԲԸ սպասարկում է մոտ 913 հազ. բաժանորդի:
Նախորդ տարիների համեմատ ավելացել է հավաքագրումների թիվը. 2003թ. թիվը կազմել է 95,2 %, 2004թ.` 98,5%, 2005թ` 100,6%:
Կրճատվել է կորուստների թիվը, 2003թ. - 21,0%, 2004թ. -17,2%, 2005թ. -16,1%:
Այսքան էլեկտրաէներգիա ստանալու հետևանքով հայաստանի բնությունը մեծ կորուստներ է կրել: 1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ: 1980-ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է: Այսօր մեր երկրում աղետալի հետևանքներ է շարունակում թողնել նաև հանքարդյունաբերությունը: Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոններով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում: Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: Վերջին ժամանակաշրջանում բավական մեծ աղմուկ բարձրացավ Քաջարանի հանքի շուրջ՝ կապված բնապահպանական հարցերի հետ։ Բազմաթիվ ակտիվիստներ բողոքի ակցիա կազմակերպեցին և պահանջում էին, որ կառավարության որոշումը՝ տվյալ տարածքը ճանաչել որպես գերակա շահ, վերացվի: Ծրագրվել էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը ընդլայնել և գերակա հանրային շահ ճանաչել որոշակի հողատարածքներ` 6 համայնքներում: Գերակա շահի անվան տակ նպատակադրվել էին վերցնել նաև այդ համայնքների հողերը: Բայց բարեբախտաբար բնապահպանները հասան իրենց նպատակին և տարածքը պահպանվեց: Սրանք այն բազմաթիվ դեպքերից են, որոնք ցույց են տալիս թե ինչ բացիթողի վիճակում է հայաստանում բնապահպանությունը: Տարբեր ռեսուրսներ անխնայորեն վատնվում են էներգիա ստանալու, ոռոգման կամ արդյունաբերության համար: Հետևաբար պետք է փնտրել այլընտրանքային աղբյուրներ: Էներգիայի այլընտրանքային աղբյուրները և վերականգնվող էներգիայի աղբյուրները թեև ընկալվում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ դրանց մեջ կա որոշակի տարբերություն: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հաս կացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները: Իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներ են հանդիսանում վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսները, որոնցից կարելի է ստանալ էներգիայի տարբեր տեսակներ (էլեկտրաէներգիա, ջերմային, մեխանիկական) և որոնց շահագործման արդյունքում ձևավորվում է վերականգնվող ռեսուրսների էներգետիկան: Իմ կարծիքով հայաստանում կարող է զարգանալ այլընտրանքային էներգիայի ստացումը: Հայաստանի որոշակի տարածքը գտնվում է անապատային գոտում, հետևաբար կարելի է ստանալ արևային էներգիա: Նաև մենք ունենք բարձրադիր շրջաններ, որոնք կարող են ծառայել որպես քամուց ստացվող էներգիայի աղբյուր: Հայաստանի տարածքում կա ընդամենը մի այսպիսի էլեկտրակայան, որը գտնվում է Լոռու մարզում:
ԱՄՓՈՓՈՒՄ
Ի վերջո ինչքան ել փորձենք քչացնել մարդու կողմից տրված վնասը բնությանը, միևնույն է այն անխուսափելի է, սակայն դա չի նշանակում, ոչ պետք է բնության հետ վարվենք այսչափ անխնա: Մարդիկ էներգիա ստանալու տարբեր ձևեր են փնտրել թերևս այն օրվանից, երբ այն բացահայտել են: Մեր օրերում էներգիայի կիրառումը անխուսափելի է, և դրա հետևանքով Երկիրը մեծ կորուստներ է կրել և մենք պետք է սկսենք ավելի հարգալից և խնայողաբար վերաբերվել այն ռեսուրսներին և հնարավորություններին, որ մեզ տալիս է բնությունը: Անկասկած այս հատկանիշները չես վերագրի մեր պետությանը: Խնայելու և վնասը քչացնելու ձևերը մեր օրերում արդեն գտնվել են, բայց ժամանակն է մեզ` դրա կիրառելուն: Մենք կարող ենք սկսել հենց մեր առօրյայից: Օրինակ անջատելով բոլոր լույսերը գիշերային ժամերի, ձմռանը, կաթսայի ջերմաստիճանը բարձրացնելու փոխարեն հագնել տաք հագուստ, չվառել լույսերը առանց անհրաժեշտության, համակարգիչը անջատել ամեն օգտագործումից հետո և այլն: Հայաստանում դեռ մարդիկ ապրում են առանց մտահոգվելու ռեսուրսների սպառման մասին: Չնայած հայաստանը ռեսուրսների հետ դեռևս խնդիրներ չունի, բայց այդ խնդիրը մեզ նույնպես սպառնում է: Մենք պետք է սկսենք պահպանել մեր բնությունը, չտրամադրել ամեն չօգտագործված բնական տարածք հերթական <<օբյեկտի>> համար և գիտակցենք, որ ամեն պոչամբար, ամեն թափոն վնասում է նաև մեզ, և բնության առաջ ամենաանպաշտպան էակները հենց մենք ենք և շտապենք վերականգնել մեր անտառներն, գետերն ու միակ, ամենագեղեցիկ և կախարդական Սևանը: