Էկոլոգիա.Անհատական աշխատանք

1.      Իմ էկո բառարանը - գրել հետևյալ տերմինների բացատրությունները, ավելացնել այնպիսիք, որոնք դուք գիտեք և ցանկում չկա  նշված
·         Աղետ-  պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածինարտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:
·         Աղտոտում(Ռադիոակտիվ,ջրերի,կենսաբանակամ,մթնոլորտի)- մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:
·         Արգելոց-  բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ 
·         Արգելավայր-  բնության հատուկ պահպանվող տարածք է, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնականէկոհամարգերի և դրանց բաղադրիչների` բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք:  Ի տարբերություն արգելանոցի, հատուկ պահպանության են վերցվում բնական համալիրի առանձին բաղադրատարրեր՝ հողեր, բույսեր, կենդանիներ, ձկներ, թռչուններ։ 
·         Բնություն- մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից որոնք ստեղծված են մարդկանց կողմից։
·         Բնօգտագործում- ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:
·          
·         Բնապահպանություն-  երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ինչպես նաև ֆլորայիու ֆաունայի բազմազանությունը, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտային օդի մաքրությունը։
·         Դեգրադացիա- հումքի որակի վատթարեցումն է
·         Էկոլոգիա- գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: 
·         Էկոլոգիական կուլտուրա- համաշխարհային մշակույթի զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման խոր գիտակցությամբ:
·         Էկոլագիական ճգնաժամ- բնության ու մարդկային հանրության միջև փոխհարաբերությունների լարված վիճակ. կտրուկ շրջադարձ ինչ-որ հարցում, անցումային շրջան:
·         Էկոհամակարգ- կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից`կենսատոպից, կապի համակարգից` որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև: Էկոլոգիայիհիմնական հասկացություններից է:
·         Էրոզիա- հողմահարման ժամանակ ապարների քայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։
·         Թափոն- բնական միջավայրն աղտոտող նյութերի, արդյունաբերական ու գյուղատնտեսական  ձեռնարկությունների գործունեության երկրորդական արդյունք, արտադրության մնացուկ:
·         Կոմպոստ- Գյուղատնտեսության բնագավառում կոմպոստը լայնորեն օգտագործվում է` որպես օրգանական պարարտանյութ: Այն պատրաստվում է բոլոր տեսակի մնացորդներից, մոխրից, տորֆից և այլն: Կոմպոստային կույտերի բարձրությունը մոտավորապես պետք է լինի 1մ: Կոմպոստային կույտերը առավել ճիշտ է կուտակել կավաշերտի վրա: Կույտի ներքևի շերտը պետք է կազմված լինի ճուղերից, ծղոտից կամ այլ չոր բուսական մնացորդներից, որոնք լավ են պահում ջուրը:
·         Որսագողություն- արգելված կենդանատեսակների որս արգելված վայրերում:
·         Ջերմոցային Էֆեկտ - մթնոլորտի մերձերկրային շերտում փոշու, ածխաթթու գազի ու մեթանի պարունակության ավելացման պատճառով հողագնդի մթնոլորտի ջերմացում: Գազի ու փոշու խառնվածքը ներգործում է ինչպես պոլիէթիլային թաղանթը ջերմոցի վրա, հողի մերին շերտերում ազատ բաց է թողնում Արևի ճառագայթները, սակայն կասեցնում հողի արտադրած ջերմությունը, ինչի շնորհիվ թաղանթի տակ տաք միկրոկլիմա է առաջանում:
·         Ռացիոնալ բնօգտագործում- բնական էկոհամակարգի օգտագործման համակարգ, որն ապահովում է էկոհամակարգի ռեսուրսների պահպանումը և խելամիտ օգտագործումը:
·         Ռեսուրս-  բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար:
·         Սողանք- Սողանքն արտահայտվում է սարերի, բլուրների թեք լանջերում, գետահովիտներում։ Այն զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ 
·         Քաղծկեղածին-  նյութեր կամ ֆիզիկական գործոններ, որոնք ընդունակ են առաջացնել չարորակ գոյացություններ և/կամ նպաստել դրանց զարգացմանը:
3.      Էկոլոգիական աֆորիզմներ-գտնել ասույթներ, աֆորիզմներ, որոնք վերաբերվում են շրջակա միջավայրի պահպանությանը, այն շահագործելուն, կատարել աֆորիզմների վերլուծություն(10աֆորիզմ,ևս մեկը հորինել սեփական երկրի կամ շրջապատի օրինակով):
Ջուր, ջուր ամենուր, բայց խմելու ոչ մի կաթիլ չկա։
.Երբ կարմիր գրքում գրանցվեն բոլոր կենդանիները, հերթն արդեն կհասնի մարդկանց:
Մարդը կառավարում է բնությունը` դեռևս չկարողանալով կառավարել ինքն իրեն:
 Բնությունը այնպես է հոգացել ամեն ինչի մասին, որ ամենուր կարող ես գտնել սովորելու ինչ-որ բան:
   Լեոնարդո Դա Վինչի
Բնությունը միշտ ճիշտ է, սխալներն ու մոլորությունները գալիս են մարդկանցից:
Յոհան Գետե
·         Լավ է այնտեղ, որտեղ մենք դեռ ոտք չենք դրել, բայց վատ այնտեղ, որտեղ արդեն հասցրել ենք լինել:



Ֆիլմի վերլուծություն



Առաջին հայացքից ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը մեկնել էր պատերազմող շրջաններ՝ լավ լուսանկարի հետևից, որը պետք է նրան բերեր այդչափ ցանկալի մրցանակը: Բայց իրականում այն մարդկային խղճի մասին է, կնոջ՝ որպես լուսանկարիչ և որպես մարդ  էությունների բախման: Կարծում եմ ֆիլմը հաջողված է, քանի որ ընդամենը 5 րոպեում այն կարողանում է մեր մեջ առաջացնել տարբեր զգացումներ(հուզմունք, զայրույթ, տխրություն, հիասթափություն և անգամ զզվանք): Այն այսչափ ազդեցիկ դարձնելու համար հեղինակը օգտագործել  է հիմնականում հակադրությունների մեթոդը, այսինքն տարբեր առարկաներ հակադրելով ընդգծվել են տարբեր իմաստներ: Օրինակ՝ կնոջ հիշողությունները մռայլ են ի տարբերություն ներկայի:  Աչքերը ներկելիս այն նույն հայացքը, որով նա նայում էր այդ աղջկան: Շպարվելուն տրամադրված այդ երկարատև ժամանակը և այն կարճատև վայրկյանները որոնց ընթացքում որոշվեց այդ երեխայի կյանքի և մահվան հարցը: ԵՎ ի վերջո այն սիրալիր ձևական և կեղծ ժպիտները, որոնցով մրցանակաբաշխություն մասնակիցները նայում էին այդ նկարին, որը իրականում շատ տխուր, դաժան և ցավալի իմաստ էր արտահայտում իր մեջ:

Այսպիսով այս ֆիլմը մարդկային շահի, անմարդկայինության և անսրտության մասին է: Հեղինակը փորձել է դիտողի մեջ առաջացնել մարդասիրական զգացմունք: Կարծում եմ ինչ-որ չափով դա ստացվել է:

Հետազոտական աշխատանք



1.        Որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները
·         Կլիմայի փոփոխություններ
·         Տարբեր տեսակի կենդանական և բուսական տեսակների վերացում
·         Ջրի հիմնախնդիր
·         Շրջակա միջավայրի աղտոտում
·         Օզոնային շերտի քայքայում
·         Ռեսուրսների սպառում
·         Օդում տոքսինների բարձր քանակություն
·         Հողի էրոզիա
2.       Ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները
Բոլոր ոլորտները աղտոտված են: Դրանք իրար հետ սերտ կապ ունեն, այդ պատճառով էլ եթե աղտոտում ենք մեկը, ուրեմն մյուս ոլորտներն ել են աղտոտվում: Քարոլորտը աղտոտվում է տարբեր կերպերով, բայց ընդերքի արդյունահանումը հանդիսանում է հողածածկույթի քայքայման հիմնական գործոն: Նաև մեծ աղդեծություն արդյունաբերական, գյուղատնտեսական, կենցաղային թափոնները:
Մթնոլորտը նույնպես չափազանց աղտոտված է Հատկապես արդյունաբերական քաղաքներում: Այստեղ ամեն օր մեծ վնաս է հատուցվում օզոնային շերտին արտանետվող արդյունաբերական գազերի շնորհիվ: Նաև մեծ դեր ունի   մթնոլորտի աղտոտումը տրանսպորտի  շնորհիվ: Օզոնային շերտի անցքերի միջոցով ավելի շատ ուլտրամանուշակագույն ալիքներ են հասնում Երկրին, խախտվում է օզոնային շերտի բնականոն  գործունեությունը:
Ջրոլորտը բացառություն չի կազմում: Այն նույնպես շատ աղտոտված է: Խմելու ջրի պաշարները շատ քիչ են , դրանք կազմում են համաշխարային ջրային ֆոնդի ընդամենը 2-3 %: Ջրի աղտոտման հիմնական պատճառը արդյունաբերությունն է: Խնդիրն այն է, որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են:
3.       Ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ
Կարծում եմ բոլոր ոլորտներն էլ վտանգված են: Օրինակ խմելու ջրի պաշարները շատ քիչ են և գնալով ավելի են քչանում գլոբալ տաքացման և արդյունաբերական թափոններ հետևանքով: Գլոբալ տաքացումը նպաստում է սառցաբեկորների հալման, որոնք ել հենց կազմում են խմելու ջրի մեծ մասը: Իսկ գործարանները իրենց արդյունաբերական թափոնները լցնում են գետերը՝ աղտոտելով դրանք:
4.       Նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար
 "Էյ Թի Փի" բարեգործական հիմնադրամ  (Հայաստան Ծառատունկ Ծրագիր)-
 "ԲՈՒՐԳ" բնապահպանական երիտասարդական կենտրոն-
 "Էկո-գլոբ" ՀԿ
Էկոլոգիական ակադեմիա
"Էկոսիլկ" բնապահպանական և առողջապահական ՀԿ
“Let's Do It!” համաշխարհային էկոլոգիական շարժում
“Երիտասարդ կենսաբանների ասոցացիա” ՀԿ

Եթե պաշտոնյան համաձայնվի լողալ թափոնների մեջ, չինացի գործարանը նրան 32 հազար դոլար կվճարի


Ժուան անունով մի չինացի գործարար գրազ է եկել  Չինաստանի էկոլոգիայի  պահպանության պատասխանատուներից մեկի հետ` առաջարկելով լողանալ թոփոններով լի գետում: Եթե պաշտոնյան համաձայնվի լողալ թափոնների մեջ, գործարանը նրան 32 հազար դոլար կվճարի:
Բիզնեսմենը հրապարակել  է քաղաքով հոսող գետի լուսանկարները, որոնք ինքն է  նկարել,  որոնք պարբերաբար աղտոտվում են ափին գտնվող կոշիկի ֆաբրիկայի կողմից:
Պաշտոնյան գրազը կատակի է վերածել, սակայն խոստացել է, որ նոր գործարան է կառուցելու թափոնները վերամշակելու համար:
econews.am 

Հաշվետվություն


Անձնական տվյալներ
Էմմա
Խաչատրյան
kh.emma@mskh.am
Ավագ դպրոց-վարժարան
10-րդ դ
ասարան
http://emmakhachatryan.blogspot.com/


մասնակցություն պարապմունքներին
Մասնակցել եմ ընդհանուր պարապունքներին,մեդիաուրբաթներին,առցանց քննարկումներին, ուսումնական ճամփորդությունների:
ուսումնական պրոցեսի կազմակերպման մասնակցություն

ընդհանուր առաջադրանք (Էսսե)
,անհատական առաջադրանք՝
ակումբային աշխատանք(թարգմանություններ)
ճամբարային աշխատանք
առավոտյան ընդհանուր պարապմունք(տեսանյութեր)
ենթակայքի սպասարկում
ընտրությամբ դասընթաց
Աշխարհագրություն, Հոգեբանություն, թատրոն(պարապմունքները տեղի չեն ունեցել),իսպաներեն, ռուսերեն
Ինքնակրթություն
Մասնագիտական` «Հոգեբանության մեթոդները», թարգմանություններ
Գեղարվեստական, գիտահանրամատչելի` Բախի, Մոցարտի ստեղծագործությունների յուրացում, կարդացել եմ Ժյուլ Վեռնի տարբեր ստեղծագործություններ, ուսումնասիրել եմ հին ցեղերի մշակույթները:

Անապատներ


Անապատները երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջաններն են: 




Մոտավորապես 500 միլիոն մարդ ապրում է անապատներում ,ավելի քան ամբողջ Եվրոպայում: Այնտեղ ջուրը շատ սակավ է և մարդկանց համար ջրի միակ աղբյուրը ջրհորներն են: Դրանց միջի ջրերը՝ արտեզյան ջրերն են, որոնք այդտեղ են կուտակվել շատ ժամանակներ առաջ: Նաև արտեզյան ջրերի շնորհիվ անապատներում ստեղծվում են մշակովի տարածքներ, որոնք ապահովում են տեղական բնակչության սնունդը: Այս տարարածքները կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 – 3 տ. բերք: Բայց այդպիսի մշակովի տարածքները թանկ արժեն, չէ որ արտեզյան ջրերը անապատներում չվերականգնվող ռեսուրսներ են:

Շարունակությունը՝ այստեղ


Մի՞թե դա հնարավոր է


Դանտե Աուտուլոն կարծում էր, թե բժիշկները կատակում են ասելով, որ իր գլխում մեխ կա, մինչդեռ ինքը կարծում էր, որ ընդամենը վնասել է իրեն շինարարական ատրճանակով՝ պահեստ կառուցելու ժամանակ:
Բայց բժիշկները վստահեցնում էին Աուտելոյին, որ ռենտգենը իրական է. մեխը մխրճվել էր նրա ուղեղի մեջտեղում: Համաձայն գործակալության տվյալների,  հինգշաբթի օրը Աուտելոն՝ Չիկագոյից, պատրաստվում էր մի վիրահատության , որը կատարվելու էր Օուկ-Լոնում՝  <<Advocate Christ Medical >>կենտրոնում, որի ժամանակ նրա գլխից հեռացնելու էին 3.75- դույմանոց մեխ: Մեխը հայտնվել էր գրեթե ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է աշխատանքային գործառույթի համար:
-Երբ նրանք բերեցին նկարը, ես ասացի բժիշկին, թե արդյոք սա կատա՞կ է, դուք սա վերցրել եք դոկտորների կատակների թղթապանակի՞ց:
Եվ բժիշկը պատասխանեց.
չ, այն քո գլխում է: