Անապատները
երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջաններն են:
Մոտավորապես 500 միլիոն
մարդ ապրում է անապատներում ,ավելի քան ամբողջ Եվրոպայում: Այնտեղ ջուրը շատ սակավ
է և մարդկանց համար ջրի միակ աղբյուրը ջրհորներն են: Դրանց միջի ջրերը՝ արտեզյան
ջրերն են, որոնք այդտեղ են կուտակվել շատ ժամանակներ առաջ: Նաև արտեզյան ջրերի
շնորհիվ անապատներում ստեղծվում են մշակովի տարածքներ, որոնք ապահովում են տեղական
բնակչության սնունդը: Այս տարարածքները կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում
են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և
պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 – 3 տ. բերք: Բայց
այդպիսի մշակովի տարածքները թանկ արժեն, չէ որ արտեզյան ջրերը անապատներում
չվերականգնվող ռեսուրսներ են:
0 Մեկնաբանություն.:
Отправить комментарий