Կատարելություն -Կատարյալ համարվում է այն բերանը, որը կազմող վերին եվ ներքին շուրթերը չափերով նույնն են` ոչ շատ հաստ եվ ոչ շատ բարակ, համաչափ, բաց կարմիր գույնով: Կանանց դեպքում դրանք փափուկ են, տղամարդկանց դեպքում` պինդ:Եթե ձեր բերանն այդպիսին է, ապա դուք սիրառատ, առատաձեռն, արդար, վճռական մարդ եք, կարելի է ասել` կատարելություն: 40-ից հետո ձեզ մեծ հաջողություն է սպասվում, որը շլացուցիչ կդառնա 50-ից հետո:
Համառություն -Նոր լուսնի բերան. ահա այսպիսի անվանում են ստացել այն շուրթերը, որոնք նմանվում են նորալուսնի: Նման բերանի անկյունները մշտապես փոքր-ինչ վեր են բարձրացված` կազմելով անկրկնելի ժպիտ:Նրանց տերը մտքի կուռ տրամաբանական կառւցվածք ունի, կարողանում է բազմակողմանիորեն եվ շատ համոզիչ բացատրել ու պնդել իր տեսակետը: Նրա մոտ զարգացած է խորապես կենտրոնանալու ունակությունը, դրսեվորում է ծայրահեղ համառություն: Որպես օրինաչափություն, այսպիսի բերան ունենում են գեղարվեստական ասպարեզում բավականաչափ տաղանդավոր, շնորհալի մարդիկ:
Խստություն -Բարակ, նեղ շուրթերը խոսում են զգայական սառնության, շահախնդրության մասին: Այսպիսի մարդիկ խիստ խառնվածք ունեն: Նրանք, որպես կանոն, հասարակության մեջ հեղինակավոր մարդիկ են դառնում` շնորհիվ իրենց անսովոր էներգիայի եվ անսահման էնտուզիազմի: Բացի այդ, նրանք ստեղծող, հայտնագործող են:Եթե վայելում եք նման մարդու վստահությունը, ապա կարող եք նրա վրա հույս դնել բոլոր հարցերում: Եվ ի նկատի ունեցեք, որ շատ հաճախ արտաքին հավասարակշռության ներքո նրանք թաքցնում են խորը հոգեկան ապրումներ:
Կանացիություն-Ամենից կանացի տեսքն ունեն ժապավենի ձեվ ունեցող շուրթերը: Դրանք խոսում են հմայքի, սեթեվեթության, զգայականության եվ, միաժամանակ,… անկեղծության բացակայության ու ստախոսության մասին:Նման շուրթեր ունեցող տղամարդը իշխանատենչ է ու թեթեվամիտ: Ընդհանրապես, նման մարդիկ սիրում են մշտապես լինել ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, որպես կանոն, նրանք շատ բարեսիրտ են, ակտիվ, ընդունակ լուծելու բոլոր տեսակի պրոբլեմները:
Լավատեսություն-Փոքր-ինչ առաջ մղված խոշոր ու հաստլիկ շուրթերը վկայում են իրենց տիրոջ բարձր զգայականության ու բարության մասին: Նման մարդը հիանալիորեն տիրապետում է իր զգացմունքներն ու զգայությունները, նրան շատ դժվար է դուրս բերել հավասարակշիռ վիճակից: Կարող է արժանի պատասխան տալ իրեն վիրավորել փորձողին` մնալով կայուն, հանդարտ հոգեվիճակում:Նման շուրթեր ունեցող մարդը շատ տպավորվող է ու լավատես: Շատ հաճախ ընկերները նրա մոտ են շտապում հոգեկան ընկճման, անհանգստության պահերին` աջակցություն եվ օգնություն փնտրելով: Այս մարդ-օպտիմիստը սիրում է շփումները եվ շատ հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում:
Մեծահոգություն -Այս արժանիքն ունեցող մարդու շուրթերը սովորաբար փոքր-ինչ ծուռ են. բերանի անկյուններից մեկը թեքված է դեպի ներքեվ, իսկ մյուսը` դեպի վեր: Այսպիսի բերան ունեցողները նաեվ հիանալի հռետորներ են: Կյանքում նրանք ցանկացած ընկերախմբի հոգին են: Սիրում են ամեն բան մի փոքր չափազանցնել, սակայն անում են դա միայն թատերական էֆեկտ ստեղծելու համար:Եթե գործ ունեք նման մարդու հետ, ապա հարկ է հիշել, որ նա խիստ զգայական է եվ մշտապես գործածում է իր սրամտությունը սեփական անձի պաշտպանության նպատակով: Նրանց բախտը միշտ բերում է փողային հարցերում, սակայն նրանք միշտ ծախսում են ավելի շատ, քան կարող են իրենց թույլ տալ:
Իշխանատենչություն – Այս մարդկանց վերին կամ ներքին շուրթը փոքր-ինչ ուռուցիկ է ու առաջ մղված: Նրանք միշտ պատրաստ են փոխհամաձայնության գալ, անվճռական են: Միեվնույն ժամանակ, ծայրահեղ վիճակներում նրանք ընդունակ են անսպասելի վճռական քայլերի դիմել, առճակատել ծառացած պրոբլեմի հետ ու հաղթանակել:Նրանք ներողամիտ են իրենց ցավ պատճառողի հանդեպ: Իշխանատենչ են եվ, որպես կանոն, իրենց մեջ կրում են դրսեվորում չգտած էներգիայի պաշարներ: Տարիքի հետ նրանք երբեմն ապօրինի կապեր են հաստատում` դավաճանելով ամուսնական առագաստը:
Ազնվական առյուծներ – Կարմիր ու փայլող շուրթերով մեծ բերանը բնորոշ է իշխանություն ունեցող, հաջողակ, ազնվական մարդկանց համար: Նման մարդը ձգտում է հանրաճանաչ դառնալ, սակայն, միեվնույն ժամանակ, պահպանում է ընտանեկան կապերը: Կյանքում նա որոշակի նպատակ չունի եվ հազվադեպ է ծավալուն նախագծերը հասցնում լիարժեք ավարտին: Սուր լեզու ունի, սիրում է ծաղրել:Նման մարդը փորձում է վայելել այն ամենը, ինչ կյանքը տալիս է իրեն: Նրա թերությունը հաճախ հանդիպող ժլատությունն է:
Զգուշավորություն – Եվ տղամարդկանց, եվ կանանց դեպքում փոքրիկ բերանը խոսում է թույլ խառնվածքի, սեփական ուժերի հանդեպ անվստահության մասին: Նման մարդիկ մշտապես շրջապատողների հավանության կարիքն ունեն: Որոշ չափով կասկածամիտ են: Զգուշավորությունը, հատկապես` ֆինանսական հարցերում, նման մարդկանց կարգախոսն է:Երբեմն նրանց բախտը չի բերում անձնական կյանքում: Զարմանալիորեն արդար են եվ նույնը պահանջում են նաեվ շրջապատողներից:
0 Մեկնաբանություն.:
Отправить комментарий